Առցանց (օնլայն) դասավանդման առավելությունները

Շատ դասավանդողներ իրենց դասընթացներում չկիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ չեն օգտվում առցանց դասավանդման առավելություններից:
Թվարկենք այդ առավելություններից հիմնականները:

Դասընթացի նյութերի հասանելիություն բոլոր սարքերով

Ավանդական ուսուցման դեպքում դասընթացի նյութերի hասանելիությունը սահմանափակ է ի տարբերություն առցանց ուսուցման, երբ թվային նյութերը hասանելի են ցանկացած պահին, ցանկացած վայրում:

Studying anywhere, anytime
 
Սովորողներին ավելի արագ արձագանքելու և աջակցելու հնարավորություն

Ի տարբերություն լսարանային հանդիպումների առցանց ուսուցման դեպքում դասավանդողն ավելի հասանելի է սովորողներին արձագանքելու և աջակցելու համար, որը լավ արդյունքի գրավական կարող է դառնալ (իհարկե պետք է կազմել առցանց հաղորդակցման գրաֆիկ):

Chatting
 
Ժամանակի և ֆինանսական միջոցների խնայողություն

Առցանց դասավանդման դեպքում բացառվում է տարածքի վարձակալության, տրանսպորտային միջոցներից օգտվելու անհրաժեշտությունը, որը ֆինանսկան միջոցների և ժամանակի մեծ խնայողություն է:

Saving money
 
Յուրաքանչյուր սովորողի առաջընթացին հետևելու հնարավորություն

Առցանց հարթակում պարբերաբար տրվող թեստերն ու հանձնարարությունները հնարավորություն են տալիս հետևել յուրաքանչյուր սովորողի առաջընթացին:

Progress
 
Ուսուցման արդյունավետություն

Լսարանային միջավայրում բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք կարող են շեղել սովորողի ուշադրությունը և ժամանակ պահանջել կրկին կենտրոնանալու համար: Իսկ առցանց ուսուցման ժամանակ սովորողի ուշադրությունն ավելի կենտրոնացված է ուսման վրա, քանի որ մասնակցում է տեսակոնֆերանսներին (Webinar), առցանց ֆորումներին և հարցումներին:

Webinar
 
Մրցակցության բարձրացում և լսարանի ընդլայնում

Ուսուցման այս մեթոդը համարվում է ամենաժամանակակիցն ու հարմարավետը, քանի որ կրթության հիմնական սպառողը այս պահին թվային տեխնոլոգիաների դարում մեծացած սերունդն է, որը միշտ նախընտրում է ինովացիոն լուծումներ ունեցող ծառայություններ:
Այսպիսով՝ առցանց հարթակը դասավանդողին հնարավորություն է տալիս լինել ավելի մրցունակ ու ճկուն ազգային և միջազգային լսարանի համատեքստում:

Online Learning Network
 

Հասանելի դասընթացներ